ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն, օգտագործելով Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականների մշակումները, Wi-Fi-ի միջոցով սովորել են հետեւել մարդու տեղաշարժերին հարեւան շենքում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է IEEE Spectrum կայքում:
Ճառագայթման ընդունիչներով հանդերձված առարկաների շարժմանը գիտնականներն առաջարկել են հետեւել՝ օգտագործելով ճառագայթման հաճախության դոպլերյան շեղումները (որոնք առաջանում են առարկաների տեղափոխությունների ժամանակ) Wi-Fi-ում կամ շարժական հեռախոսի ազդանշաններում:
Նոր տեխնոլոգիան կարող Է մարդկանց հետեւել մինչեւ 25 սանտիմետր հաստությամբ բետոնե պատերի հետեւում: Մշակողների խոսքով՝ այն արդեն թույլ Է տալիս (ձեռքին գտնվող սմարթֆոնի շնորհիվ) հետեւել մարդու ժեստերին:
Մասնագետների աշխատանքով հետաքրքրվել են հատուկ ծառայությունները: Գիտնականների մշակումը շահել Է Engineering Impact Award մրցանակը, որի պարգեւատրման արարողությունը կայացել Է 2015 թվականի օգոստոսի 3 – 9-ը Տեխասի նահանգի Օստին քաղաքում: