Հայտնի են Համահայկական խաղերի լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց մրցաշարերի հաղթողները:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' կանանց պայքարում լավագույնս դրևորվեց Սիսիանի երկրորդ թիմը և եզրափակչում հաղթելով Երևանի երկրորդ թիմին' դարձավ Համահայկական խաղերի հաղթող: Երրորդ տեղը զբաղեցրեց Թբիլիսիի երկրորդ թիմը: Տղամարդկանց պայքարում եզրափակչում հաղթանակ տոնեց Երևանի առաջին թիմը' այն էլ Երևանի երկրորդ թիմի նկատմամբ: Երրորդ լավագույնը Երևանի երրորդ թիմն էր:

 

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը մայիսի 8-ին վառվեց Շուշիում և Արցախի ու Հայաստանի քաղաքներով կուղևորվի Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևան: Ջահը կանցնի հայկական մի շարք քաղաքներով: Համահայկական ամառային 6-րդ խաղերն անցկացվում են օգոստոսի 2-13-ը: Խաղերի օրակարգում ընդգրկված նախկին տասը մարզաձևին' ֆուտբոլ, մինի ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ատլետիկա, թենիս, սեղանի թենիս, շախմատ, բադմինթոն, լող, ավելացնել են ևս յոթը' լողափնյա վոլեյբոլ, սպորտային պարեր, գոլֆ, հանդբոլ, բազկամարտ, հեծանվասպորտ և հրաձգություն: Այն խաղերը իսկապես, որ աննախադեպ են ոչ միայն մարզաձևերի առատությամբ այլ նաև մասնիկներից քանակով, որը գերազանցում է 6350-ը: