Չորս մարդ է զոհվել Կալիֆոռնիայի երկնքում մասնավոր ինքնաթիռների բախման հետեւանքով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ABC News-ին: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին Սան Դիեգոյի օկրուգում՝ Մեքսիկայի հետ սահմանից ոչ հեռու:

 

Ինքնաթիռները՝ երկշարժիչավոր Sabreliner-ը եւ միաշարժիչ Cessna 172-ը, բախվել են Սան Դիեգոյի Բրաուն Ֆիլդ օդանավակայանում վայրէջքի փորձ կատարելիս: Արդյունքում երկու օդանավն էլ ընկել են գետնին ու բռնկել, հաղորդել է USA Today-ը:

 

Ավիաաղետի զոհ է դարձել չորս մարդ: Ներկայում պարզվում է՝ ինքնաթիռներում եղած մարդկանց թվաքանակը:

 

Պատահարի վայր ժամանած հրշեջներին մոտ մեկ ժամ է պահանջվել կրակը մարելու համար: