Չինաստանում կալանավորվել են «Ժուհայ» ընկերության ղեկավարները, ընկերություն, որին պատկանում Էր Տյանցզին քաղաքի այն պահեստը, որտեղ պայթյուններ են որոտացել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին այս մասին հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Տյանցզին ժիբաո» թերթը:

 

Հրատարակության տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը կալանավորել Է ֆիրմայի վարչության նախագահ Յույ Սյուեվեյին, նրա տեղակալ Դուն Շեսյուանին ու եւս ութ հոգու: Առայժմ այս տեղեկությունների պաշտոնական հավաստում չկա:

 

Պեկինից հարավ - արեւելք ընկած շրջանում գտնվող Տյանցզին նավահանգստային քաղաքում պայթյունները եւ հրդեհը տեղի են ունեցել օգոստոսի 12-ին: Արտակարգ պատահարի պատճառը, ենթադրաբար դարձել Է նավահանգստի տարածքում բեռնարկղի մեջ պայթուցիկ նյութերի ճայթյունը:

 

Օգոստոսի 18-ի առավոտվա դրությամբ աղետի զոհ Է դարձել 114 մարդ, եւս 54-ն անհայտ կորել Է: 700-ից ավելի մարդ վիրավորվել Է, ավելի քան 6 հազարը հարկադրված են եղել լքելու իրենց տները: