ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հերքեց այն տեղեկատվությունը, թե ինքը պատրաստվում է գնալ Մոնակո՝ մասնակցելու ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի ծննդյան տարեդարձին:
««Ես Մոնակոյում եմ եղել 12 տարի առաջ: Մոնակո չեմ եղել ընդհանրապես, ու ինչ-որ գրում են, որ ես գնացի, եկա, նորից գնում եմ, հայտարարություն եմ անում, որ գրողը սուտ տեղեկատվություն է ներկայացնում»,- ասաց նախարարը:
Նշեց նաև, որ Սամվել Կարապետյանի ծննդյան արարողությանն անպայման մասնակցելու է, բայց դա Մոնակոյում չի լինելու:
Տեսանյութը՝ aravot.am-ի