Միացյալ Նահանգների Google ընկերությունն օգոստոսի 19-ին ներկայացրել Է OnHub մարշրուտիզատորը, որը կարող Է փոխգործացել իրեն միացված տնային Էլեկտրոնային սարքերի հետ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ֆիրմայի պաշտոնական բլոգում:

 

 

Սարքը կարելի Է կառավարել iOS-ի եւ Android-ի հիմքով սմարթֆոնների համար մշակված Google On հավելվածի միջոցով:

 

 

«OnHub-ն ավտոմատ կերպով իրականացնում Է ցանցի ռեսուրսների մոնիթորինգ, որպեսզի սպառողի համար գտնի տեղեկատվության հաղորդման եւ ընդունման լավագույն ուղիները»,- ասված Է ընկերության հաղորդագրության մեջ: Ռոութերն ունի 13 անտենա, որոնք ապահովում են վայրկյանում մինչեւ 1900 Մբիտ արագություն:

 

 

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նոր մարշրուտիզատորը, որը շմակվել Է TP-Link ընկերության հետ համատեղ, ԱՄՆ-ում նախնական պատվերի համար մատչելի Է առցանց-մանրավաճառների միջոցով՝ 200 դոլար գնով: Սպասվում Է, որ մոտ ժամանակներս սարքը վաճառքի կհանվի աշխարհի մյուս շուկաներում: