ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը խորհուրդ է տալիս զերծ մնալ «Էյր Արմենիա»-ի սեփականատիրոջ հետ կապված իրադրության անհարկի շահարկումներից, քանի դեռ չկա մասնագիտական եզրակացություն պատկան մարմինների կողմից: ՀՀԿ գերագույն մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրու յցում Էդուարդ Շարմազանովը նշեց. «Կոնկրետ այս պահին ես ձեռնպահ կմնամ որևէ գնահատական տալուց և ԶԼՄ-երին խորհուրդ կտամ չհնչեցնել անհարկի ենթադրություններ: ՀՀ Նախագահը հանձնարարել է ուսումնասիրել այդ միջադեպի հետ կապված մանրամասները: ՀՀ դատախազությունը շուտով հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- շեշտեց նա:

 

 

Պատասխանելով լրագրողի հարցին' Շարմազանովը հայտնեց, որ ՀՀԿ ԳՄ նիստում կադրային հարցեր չեն քննարկվել: