Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական դաշինքին պատկանող ռազմական ուղղաթիռը, որը մասնակցում է Եմենում շիա ապստամբների դեմ ռազմական գործողություններին, ընկել է սաուդաեմենական սահմանի մերձակայքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, արդյունքում երկու օդաչուները զոհվել են: Արաբական դաշինքը հետաքննություն է սկսել դեպքի առթիվ: Իրենց հերթին' շիաները հաստատում են, որ ուղղաթիռ են խոցել:
Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ' արաբական դաշինքի իրականացրած գործողությունների հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել ու վիրավորվել Թայիզ քաղաքում: