Եգիպտոսում ահաբեկչության հետևանքով երկու ոստիկաններ են զոհվել, ևս 27-ը վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, միջազդեպը տեղի է ունեցել Կահիրեի հյուսիսում գտնվող Բուհեյրա նահանգում: Ռումբը պայթել է այն ժամանակ, երբ անցել է ուժային կառույցների ավտոբուսը:

 

 

Նախորդ շաբաթվա ընթացքում Կահիրում ազգային անվտանգության շենքի մոտակայքում ականապատ մեքենա է պայթել, որից տուժել էր մոտ 30 մարդ: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Իսլամական պետության» հետ կապված խմբավորումը:

 

 

2013թ.-ին Մուհամմադ Մուրսիի իշխանության տապալումից հետո Եգիպտոսում չեն դադարում բռնությունները: Գրեթե ամեն օր պայթյուններ են որոտում երկրի տարբեր շրջաններում: Թեպետ եգիպտական ուժերը ջանքեր են գործադրում ճնշելու ծայրահեղականներին, այնուամենայինվ, դեռ մեծ հաջողություններ չեն գրանցել:

 

 

Հատկապես լարված է իրավիճակը Սինայի թերակղզում, որտեղ գրեթե ամեն օր հարձակումներ են իրականցվում ուժային կառույցների վրա: Ահաբեկչությունների արդյունքում տասնյակ զինվորականներ են զոհվել: