Ավստրիայում հայտնաբերվել է 50 ներգաղթյալների մարմիններով մի բեռնատար, հաղորդում է Reuters-ը: Ըստ ավստրիական ԶԼՄ-ների, այդ կերպ մարդկանց ապօրինաբար տեղափոխում էին երկիր:
Krone պարբերականը' վկայակոչելով իր աղբյուրին տեղեկացնում է, որ տասնյակ մարդիկ պարզապես խեղդամահ են եղել բեռնատարի մեջ:
Ավստրիական ոստիկանությունը, իր հերթին, հաստատել է միջադեպը, որը տեղի է ունեցել ճանապարհին' երկու բնակավայրերի միջև: Իրավապահ մարմինների կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն' խոսքը վերաբերում է «մի քանի տասնյակ զոհերին»: