Ծաղկաձորում մեկնարկել է «Հաղթանակի ժառանգները 2015» ռազմամարզական հավաքի ավարտական միջոցառումը: Միջոցառմանը ներկա է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Լրագրողների հետ զրույցում Սեյրան Օհանյանը կարևորեց այս միջոցառման անցկացումը' շեշտելով, որ գոհ է ընթացքից և արդյունքներից: Նախարարի խոսքով' ամենակարևորն այն է, որ մրցումներն անցկացվել են բարիդրացիական մթնոլորտում, և հաղթել է միասնությունն ու բարեկամությունը: «Ես բազմիցս կրկնել եմ, որ իմ և իմ նախորդ սերնդակիցների ձեռք բերած արժեքները պետք է փոխանցվեն ապագա սերունդներին, որպեսզի ձեռքբերումներն ու հաղթանակներն ապարդյուն չլինեն: Այս միջոցառումը դրա վառ վկայություններից մեկն է. շատ կարևոր է, որ պատանիները ստացել են նաև ռազ մական գիտելիքներ, շփվել միմյանց հետ և բացահայտել նոր մարդկանց, նոր երկրներ»,- ընդգծեց Օհանյանը:
Միջոցառման ընթացքում մասնակից երկրների ներկայացուցիչները կներկայացնեն մշակութային միջոցառումներ, պարային կատարումներ, թատերական փոքրիկ համարներ: