Մեկ օրում Facebook սոցիալական ցանցից օգտվողների թիվն առաջին անգամ հասել է մեկ միլիարդի: Այդ մասին հայտնել է Facebook Inc ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը:

 

Օգոստոսի 24-ին սոցիալական ցանցի պատմության մեջ առաջին անգամ նրանց թիվը, ովքեր այդ ռեսուրսից օգտվել են մեկ օրվա ընթացքում, հասել է մեկ միլիարդի:

 

«Հաղթահարվել է շատ կարեւոր սահմանագիծ,- նշել է Ցուկերբերգը Facebook-ի իր Էջում:- Սա միայն սկիզբն է աշխարհի կոմունիկացիոն միավորման գործում»:

 

Նա նաեւ հայտնել է, որ այժմ ամեն օր Facebook ցանցում աշխատում է մոլորակի յուրաքանչյուր յոթերորդ բնակիչը:

 

Սոցիական ցանցի օգտատերերի ընդհանուր թիվը 1,5 մլրդ է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: