Լեռնային Ղարաբաղում գրանցվել է զգալի ժողովրդագրական աճ. բնակչության թիվն այստեղ մոտենում է 150 հազարի: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: «Երկրի արդյուանաբերությունը զարգացում է ապրում, կա արտահանման լուրջ ներուժ, իսկ ծնված երեխաների թիվը ցույ ց է տալիս, որ ղարաբաղցիները հավատում են իրենց ապագային»,- ասաց սոցիոլոգը:

 

 

Սոցիոլոգի համոզմամբ' անհրաժեշտ է ավելի կազմակերպված օգնություն ցույց տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը' ներգրավելով այլ երկրներում' հատկապես Ռուսաստանի Դաշնությունում, ֆինանսական հաջողությունների հասած հայերին: «Պե՛տք է աջակցել Ղարաբաղի անկախությանը: Կոչ անենք աշխարհի բոլոր հայերին օգնել և նպաստել Արցախի բարգավաճմանը»,- ընդգծեց բանախոսը: