Ինչպես տեղեկացավ MediaMall.am-ը, կյանքի 83-րդ տարում մահացել է հայ մեծանուն բարերար, սփյուռքահայ գործիչ Վահագն Հովնանյանը: Մահվան եւ հուղարկավորության անցկացման հետ կապված այլ մանրամասներ ընտանիքի անդամներն առայժմ չեն հրապարակել: Հայտնի է միայն, որ գործարարը վերջին շրջանում տառապում էր քաղցկեղով:
Հայաստանի անկախության տարիներին տեղափոխվելով հայրենիք' նա բիզնես ոլորտում մեծածավալ գործունեություն է ծավալել, իսկ նրա բարեգործական ծրագրերը նպատակաուղղված են եղել հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը:
1998-ից Երևանում նրա հովանավորչությամբ կառուցվել է «Վահագնի» թաղամասը: Նրա հովանավորությամբ մայրաքաղաքում կառուցվել է նաև Սուրբ Աննա եկեղեցին: