Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիս Դիեգո Մարադոնան պատրաստվում է կրկին ամուսնանալ:

Մարադոնան ընտրյալ 24-ամյա Ռոսիո Օլիվան է, ով Մարադոնայից փոքր է 30 տարով:

Արգենտինական ֆուտբոլի լեգենդը մտադիր է ամուսնանալ Հռոմում և ցանկություն է հայտնել, որ իրենց պսակադրությունը կատարի Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Այս մասին տեղեկացնում է արգենտինական Muy պարբերականը:

Նշենք, որ Մարադոնան ընկերուհու հետ հանդիպում է արդեն 2 տարի: