Մալիի կենտրոնական հատվածում Նիգեր գետի վրա մակույկի խորտակման հետևանքով զոհվել է 18 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

 

Մակույկում եղել է ընդհանուր առմամբ 90 մարդ: Նրանցից 70-ը ողջ են մնացել:

 

Ինչպես նշում են իշխանությունները, ողբերգության նախնական պատճառ է դարձել նավի գերբեռնվածությունը: