Գերմանիայի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը ոտքի մատի վնասվածքի պատճառով չի մասնակցի Եվրո 2016թ-ի ընտրական փուլի Լեհաստանի և Շոտլանդիայի ընտրանիների դեմ կայանալիք խաղերին: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի ֆուտբոլի միության մամուլի ծառայությունը:
Նշենք, որ Լեհաստանի հավաքականի հետ խաղը տեղի է ունենալու սեպտեմբերի 4-ին, իսկ Շոտլանդիայի ընտրանու դեմ հանդիպումը' սեպտեմբերի 7-ին:
Երեկ Ռոյսը լքել է ազգային ընտրանին և հետագա բուժումը կանցնի ակումբում: