Հունական «Վերիյա» ակումբի 18-ամյա դարպասապահ Ստելիոս Մարկուսիսը մահացել է թիմի մարզումների ժամանակ:

Մարզման ընթացքում ֆուտբոլիստն իրեն վատ է զգացել և կորցրել գիտակցությունը, նրան ուշքի բերելու՝ ակումբի բժիշկների բոլոր փորձերն ապարդյուն են եղել:

Ֆուտբոլիստին անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, սակայն երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել: Մարկուսիսի մոտ սրտի կատված է եղել: