Բունդեսլիգայի կայքն անցկացված հարցման արդյունքում Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ճանաչել է Գերմանիայի առաջնության երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ:

Մեր հավաքականի կիսապաշտպանն ստացել է ձայների 46 տոկոսը, երկրորդ տեղում «Այնտրախտի» խաղացող Լյուկ Կաստայնյոսն է՝ ձայների 25 տոկոսով, երրորդում՝ 10 տոկոսով, Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը:

«Շնորհիվ «Հերտայի» դեմ խաղում իր տպավորիչ արդյունավետության՝ Մխիթարյանը համոզեց օգտատերերին»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ այդ խաղում Մխիթարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: