Ազգային ժողովում բացահայտել է ՀՀ արդարադատության նոր նախարարի անունը: Նրա խոսքով' Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կնշանակվի նախարարի պաշտոնում: «Մենք կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկել ենք Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու հարցը: Որոշվել է, որ Արփինե Հովհաննիսյանը կնշանակվի այդ պաշտոնում»,- նշեց Սահակյանը:
Սեպտեմբերի 3-ին ՀՀԿ ԳՄ նիստի ընթացքում քննարկվել է արդարադատության նախարարի պաշտոնում Արփինե Հովհաննիսյանին նշանակելու հարցը: Նիստի ավարտից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնել էր, որ նիստի ընթացքում ԳՄ անդամները հավանության են արժանացրել Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը: Շարմազանովը փոխանցել էր, որ նախագահը լսել է բոլորի կարծիքները և դրանց հիման վրա որոշում կընդունի: