Լուսանկարում կարմիր գույնով նշված է ադրբեջանական այն դիրքը, որից Ոսկեվանը հաճախ է գնդակոծվում:
Երեկ գիշեր գնդակոծվել է Տավուշի մարզի Ոսկեվան գյուղը: Ինչպես Armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց Ոսկեվանի գյուղի բնակիչ Անուշ Ալեքսանյանը, գնդակոծությունը սկսվել է ժամը 23:35-ի սահմաններում: Ոսկեվանը եղել է ուղիղ նշանառության տակ: Բոլորից շատ գնդակոծվել է գյուղի՝ սահմանին ամենամոտ թաղամասը:
«Գնդակոծությունը շատ ուժեղ էր: Տնից դուրս գալն անհնար էր, որովհետեւ ուղիղ նշանառության տակ էինք: Հակառակորդը կրակում էր տարբեր տրամաչափի զենքերից: Մինչ գնդակոծությունը մենք գյուղի նկատել էինք, որ իրենց դիրքերում ադրբեջանցիներն ինչ որ ինժեներական աշխատանքներ էին իրականացնում: Երեւի իրենց դիրքն էին ամրացնում»,-պատմեց Անուշ Ալեքսանյանը: Գնդակոծությունը շարունակվել է մեկուկես ժամ: «Գիշերվա ժամը 1-ից հետո կարողացանք տնից դուրս գալ»,-նշեց Ոսկեվանի բնակչուհին:
Շարունակությունն՝ այստեղ: