ԱՄՆ-ի Հետաքննությունների համերկրային բյուրոն (ՀՀԲ) ավելի քան երկու տասնամյակ լրտեսել է կոլումբիացի գրող Գաբրիել Գարսիա Մարկեսին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Washington Post թերթը:

 

Մարկեսի լրտեսումն սկսվել է դեռ 1961 թվականին, երբ նա կնոջ եւ որդու հետ ժամանել է Նյու Յորք որպես Կուբայի Prensa Latina լրատվական գործակալության աշխատակից: Մարկեսն այն ժամանակ 33 տարեկան էր: Նա համարվում էր Կաստրոյի ընկերը:

 

Մարկեսին լրտեսել սկսելու հրամանը տվել է ՀՀԲ-ի այն ժամանակվա ղեկավար Էդգար Գուվերը: Դրանից հետո հաջորդ 24 տարիների ընթացքում հավաքվել է նրա դոսյեն:

 

ՀՀԲ-ն հրատարակության խնդրանքով հրապարակել է 137 էջ այդ դոսյեից: Միեւնույն ժամանակ փաստաթղթի եւս 133 էջ մնում է գաղտնիացած. հավանաբար, դրանք բովանդակում է նաև այն տեղեկատվությունը, թե բյուրոն ինչ պատճառով է սկսել լրտեսել գրողին: