Չինաստանի Չժեցզյան նահանգի քիմիական Lishui Chemical Co գործարանում պայթյուն է տեղի ունեցել: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդվել` փոխանցում է РЕН ТВ-ն:

 

Դեպքի վայր են ժամանել հրշեջները: Ըստ ականատեսների, պայթյունի արդյունքում հրդեհ է բռնկվել: Այն տարածվել է առաջին հարկից մինչև երրորդը: Տեղեկատվությունը ճշգրտվում է:

 

Վերջին տարիներին Չինաստում հաճախակիացել են գործարաններում և արտադրամասերում տեղի ունեցող պայթյունները: Հիշեցնենք, օգոստոսի 12-ին պայթյուն է որոտացել Ruihai Logistics ընկերության պահեստում: Վերջին տվյալների համաձայն` վտանգավոր նյութերի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է161 մարդ, վիրավորվել` ավելի քան 720-ը: