ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ամենամեծ մտահոգությունն այն է, որ մարդիկ տարբեր հարցերի վերաբերյալ դուրս են գալիս փողոց' պայքարի՝ չգիտակցելով այդ հարցի էությունը: ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Դավիթ Հարությունյանն' անդրադառնալո վ սահմանադրական բարեփոխումներին դեմ «Ոչ»-ի շարժմանը: Նա ընդգծեց, որ շատ հարցերով մարդիկ փողոց են դուրս գալիս պայքարելու, սակայն չեն գիտակցում, թե ինչի դեմ են պայքարում: «Դա ամենամեծ մտահոգությունն է, բայց դա ցանկացած հարցում առկա է, երբ որևէ մեկը, չգիտակցելով ինչի դեմ է պայքարում, ուղղակի պայքարի է դուրս գալիս»,- շեշտեց Հարությունյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե քաղաքացիները դուրս են գալու փողոց' պայքարելու էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, քանի որ կարծում են' խաբված են, Հարությունյանը պատասխանեց, որ չի կարծում, թե քաղաքացիներն այդ հարցում խաբված են: