22.44

«Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է շտապ հայտարարություն, որում մասնավորապես ասված է.

«Կոչ ենք անում ժողովրդի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հայտնի մարդկանց շտապ գալ Բաղրամյան պողոտա, քանի որ խաղաղ ժողովրդի և ՀՀ ոստիկանների միջև բախումն անխուսափելի է։ Ոստիկանական ուժերն անհամար են, և այս անգամվա բախման հետևանքը կարող է ճակատագրական լինել։ Չկրկնենք անցյալի սխալները…»:

21.35

Սոցիալական պահանջը պետք է փոխվի քաղաքականի. Արմեն Մկրտչյան

21.20

Ոստիկանությունը Բաղրամյան պողոտայում հանդես եկավ հայտարարությամբ`ցուցարարներին կոչ անելով ազատել պողոտայի երթևեկելի հատվածը: «Հարգելի քաղաքացիներ, դուք խախտում եք «Հավաքների ազատության մասին» օրենքի դրույթները, անհամաչափորեն խախտում եք այլոց սահմանադրական իրավունքները, ինչպես նաև շեղվել եք նախապես ի գիտություն ընդունած երթուղուց: Ձեզ ժամանակ է տրվում պողոտայի երթևեկելի հատվածն ազատելու համար: Կարգ խախտողները կենթարկվեն պատասխնատվության»,- հայտարարեց ոստիկանության ներկայացուցիչը բարձրախոսով:

20.29

Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման բողոքող քաղաքացիները կրկին փակել են Երևանի Բաղրամյան պողոտան: Գրողների միության շենքի հատվածում ցուցարարներին դիմավորեց ոստիկանական պատը: Այս պահին պողոտան փակ է, ոստիկանությունը ցուցարարներին թույլ չի տալիս առաջ գնալ:

20.01

«Միացում», «Ոչ լույսի թանկացմանը». ընդդեմ էլեկտրաէնեգիայի թանկացման բողոքի երթը շարունակվում է:

19.24

Վալերի Օսիպյանը զգուշացրեց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնող «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին հորդորեց զերծ մնալ մարդկանց Բաղրամյան պողոտա տանելու փորձերից: Նա նշեց, որ ոստիկանությունը տեղեկություններ ունի այն մասին, որ հավաքվածների մեջ պետք է լինի սադրիչ, որը կհնչեցնի Բաղրամյան պողոտա գնալու կոչեր, իսկ հանրահավաքի կազմակերպիչները կհայտարարեն, որ կատարում են ժողովրդի ցանկությունը և շարժվում են Բաղրամյան պողոտա: «Ես ձեզ հորդորում եմ զերծ մնալ անօրինականություններից: Ոստիկանությունն այլևս հանդուրժողականություն չի դրսևորելու և գործելու է բացառապես օրենքի սահմաներում: Մենք ձեզ հորդորում ենք դուրս չգալ օրենքի շրջանակներից: Ոստիկանությունը կանխելու է նման ցանկացած փորձ»,- դիմելով հանրահավաքի կազմակերպիչներին` ընդգծել էր Երևանի փոխոստիկանապետը:

19.05

«Ոչ թալանինը» Ազատության հրապարակից մեկնարկեց իր հավաք-երթը:

Տեսանյութը՝ 1in.am