Ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին լույս Է ընծայել նոր գիրք. այս անգամ՝ «Վիպագիրը՝ որպես մասնագիտություն» վերտառությամբ հավաքածուն: Այն բաղկացած Է ինքնակենսագրական Էսսեներից, որոնք նվիրված են գրական գործի նրբություններին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Գիրքն առայժմ այնպիսի իրարանցում չի առաջացրել, ինչպես Մուրակամիի նախորդ շատ ստեղծագործություններ: Դրա առաջին տպաքանակը կազմել Է 100 հազար օրինակ, որից 90 հազարը միանգամից գնել Է «Կինոկունիա» գրախանութների ցանցի սեփականատերը:

 

Հարուկի Մուրակամին աշխարհի ամենահայտնի գրողներից Է, արդեն երկար տարիներ կանխատեսում են, որ նա կարժանանա գրականության Նոբելյան մրցանակի: Ճապոնացի գրողի ստեղծագործությունները թարգմանվել են 40 լեզուներով, նա միջազգային բազմաթիվ պարգեւների դափնեկիր Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: