Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը դուրս մնաց շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունից։ Երկորդ մրցափուլում Մելքումյանը մրցում էր Կուբայի ներկայացուցիչ Դոմինգես Պերեսի հետ։

Հայ շախմատիստը պարտիայի 32-րդ քայլին համաձայնեց ոչ-ոքի արդյունքին։ Քանի որ Մելքումյանը պարտվել էր առաջին պարտիայում, դուրս մնաց հետագա պայքարից։