Երեկ՝ ժամը 17:00-ի սահմաններում ադրբեջանական դիպուկահարը կրակել է Այգեհովիտի խաղողի այգիների ուղղությամբ, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է Այգեհովիտի բնակիչ Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում, Այգեհովիտի գյուղապետ Լևոն Գրիգորյանն ասաց, որ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: