Մոսկվայի հյուսիսում ոստիկանները և բանկի անվտանգության ծառայությունը կանխել են բանկոմատը կոտրելու և մոտ 10 մլն ռուբլի գողանալու փորձը: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մոսկվայի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությանը:

 

«Գիշերը՝ ժամը 3.15-ին, «02» ծառայություն բանկի պահպանությունից հաղորդագրություն է ստացվել, որ տեսահսկման համակարգն արձանագրել է, թե ինչպես է անհայտ անձը բացում բանկոմատը Կլյազմինսկայա փողոցում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են տղամարդու, որը փորձել է 9.9 մլն ռուբլի գողանալ»,- ասել են գերատեսչությունում:

 

Ձերբակալվածը՝ 28-ամյա երևանցին, կալանքի տակ է վերցվել: Ոստիկանության տվյալներով՝ մինչև ձերբակալող խմբի ժամանումը նա հասցրել է վնասել միայն բանկոմատի երեսպատումը: Գողության փորձի փաստով վարույթը վարում է ՆԳՆ-ի Մոսկվայի Դմիտրովսկի շրջանի բաժինը:

 

Վարկային կազմակերպության անունը, որին պատկանում է պահպանվող բանկոմատը, ոստիկանությունը չի նշում: Իրավապահ մարմիններում ՌԻԱ Նովոստիի աղբյուրի տվյալներով՝ խոսքը «Ռոսիա Խնայբանկի» բանկոմատի մասին է: