Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Սիրիան պատրաստ է համագործակցել ցանկացած երկրի հետ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում, այդ թվում, Թուրքիայի, ԱՄՆ-ի հետ, պայմանով, որ այդ երկրները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը, և իսկապես կպայքարեն ահաբեկչության դեմ, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Մենք, իհարկե, համագործակցում ենք բարեկամ երկրների հետ, հատկապես Ռուսաստանի ու Իրանի, ինչպես նաև Իրաքի հետ, որը նույնպես պայքարում է ահաբեկչության դեմ: Ինչ վերաբերում է մյուս երկրներին, մենք բաց ենք նրանցից ցանկացած մեկի հետ համագործակցության՝ ահաբեկչության դեմ պայքարելու լուրջ ցանկության դեպքում»,- ասել է Ասադը:

 

Նա նշել է, որ նույնը չի կատարվում հակաահաբեկչական կոալիցիայի հետ, որը գլխավորում է ԱՄՆ-ն: