Ազգային ժողովում մեկնարկել է պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը: Պատգամավորները կշարունակեն քննարկել սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը:
Սեպտեմբերի 17-ի նիստում հարցի քննարկումն ավարտվել էր պատգամավորների ելույթների փուլում: Պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նիստ հրավիրելու նպատակը սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկումն ավարտելն է, որպեսզի սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկման ընթացքում ներկայացված առաջարկների հիման վրա մշակի փաստաթղթի վերջնական տեքստը և հաջորդ քառօրյայի ընթացքում ներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը: