ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննության արդյունքում պարզվել է 13-ամյա երեխայի մահվան պատճառը։ 2015 թվականի սեպտեմբերի 10-ին՝ ժամը 19:10-ին, «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել Էջմիածին քաղաքի 13-ամյա բնակչուհու դիակը:

 

 

Երեխայի մահվան պատճառը պարզելու համար նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։ Ստացված թիվ 109 եզրակացության համաձայն' 13-ամյա աղջնակի մահը վրա է հասել գլխուղեղի և թոքերի խիստ արտահայտված այտուցից, որը հետևանք է «Շաքարային դիաբետ»-ի: Ըստ փորձագետի՝ բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ հիմնավորվել է, որ երեխայի մոտ ախտորոշվել էր «Շաքարային դիաբետով, 1-ին տիպ (ինսուլին կախյալ)», իսկ դիմակի դատաբժշկական հետազոտության ժամանակ հայտնաբերվել են նշված հիվանդությանը բնորոշ ձևաբանական փոփոխություններ, որով նա տառապել է կենդանության օրոք, և մահվան պատճառի հետ գտնվում է ուղղակի կապի մեջ:

 

 

Դատաբժշկական փորձաքննությամբ' մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ չեն հայտնաբերվել:

 

 

Քննությունը շարունակվում է։