Այս շաբաթ Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության աշխատակիցների հանդիպումը ԱՄՆ-ից ժամանած ԿՀՎ գործակալների հետ: Հանդիպմանը քննարկվել են սիրիական հակամարտությանն առնչվող երկկողմ համագործակցության հարցերը: Այս մասին հայտնել է Bild am Sonntag պարբերականը' հղում անելով ամերիկյան հատուկ ծառայություններում իր աղբյուրին:

 

Ըստ ԶԼՄ-ների, ԱՄՆ-ը պատրաստ է տրամադրել ռուսներին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հակազդելու հետախուզական տվյալներ: Համապատասխան որոշումը ամերիկացիները կայացրել են Եվրոպայում իսլամիստ գրոհայինների և միգրացիոն ճգնաժամի պատճառով:

 

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ամերիկան ողջունում է ՌԴ-ի օգնությունը' ԻՊ-ի դեմ պայքարում: