Goal.com-ը գնահատել է Բունդեսլիգայի 5-րդ տուրում Դորտմունդի «Բարուսիայի» և Լևերկուզենի «Բայերի» միջև հանդիպմանը ֆուտբոլիստների ցուցադրած խաղը:

Դորտմունդյան թիմի կազմում լավագույնն է ճանաչվել գոլի հեղինակ դարձած Պիեր Էմերիկ Օբամեյանգը: Ֆուտբոլիստը ստացել է 4 միավոր:

Նույն բարձր գնահատականն են ստացել նաև գոլի հեղինակ դարձած Սինձի Կագավան, գոլային փոխանցում կատարած Հենրիխ Մխիթարյանը և Մատս Հումելսը: Մրցակցի կազմում լավագույնն է ճանաչվել Վենդելը:

«Մխիթարյանը խնդիրներ ստեղծեց Լևերկուզենի թիմի պաշտպանության համար և գեղեցիկ հարվածով ստեղծեց իր թիմի երկրորդ գոլը»:

Հիշեցնենք, որ խաղն ավարտվել էր Տուխելի թիմի հաղթանակով՝ 3:0 հաշվով: