Տասնյակ հազարավոր փախստականներ հավաքվել են Խորվաթիայում, որի շուրջ փակ են հարևան երկրների սահմանները: Փախստականները հատում են Խորվաթիայի սահմանն ապօրինաբար, սակայն իշխանությունները դրա վրա աչք են փակում: Ոստիկանությունը միայն հետևում է, որպեսզի ոչ ոք չանհետանա:
Մերձավոր Արևելքից ներգաղթյալներն ընտրության հնարավորություն չունեն. Սլովենիան օրը մեկ անգամ բացում է մի քանի հարյուր մարդկանց համար մուտքը: Հունգարիան ավարտում է պատի կառուցումը: Իսկ երկուշաբթի հունգարական իշխանություններն ընդլայնել են զինվորների և ոստիկանների լիազորությունները: Այժմ թույլատրվում է ցրել ներգաղթյալներին զենքի ուժով:
Մասնավորապես, զինվորականներն ու ոստիկանությունը, որոնք դիմակայում են ներգաղթյալներին երկրի սահմանների վրա, որոշ դեպքերում կարող են կրակ բացել ռետինե փամփուշտներից, եթե որոշեն, որ փախստականները չափազանց ագրեսիվ են: