Երեկ' փետրվարի 8-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում Կորյունի փողոցում գտնվող «Այս» գիշերային ակումբում թեժ ծեծկռտուք է եղել: Մի խումբ պարսիկ հաճախորդներ ժամը 3-ի սահմաններում վիճաբանել են,ինչը վերածվել է ծեծկռտուքի:

Ձեռքին պատահած իրերով հարվածներ են հասցրել միմյանց' պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ: Միայն ոստիկանների միջամտությամբ է հաջողվել այն դադարեցնել: Նրանցից երեքը բերման են ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

NEWS.am-ը տեղեկացել է, որ նշված գիշերային ակումբը աշխատեցնում է ազգությամբ պարսիկ, այդ պատճառով այստեղ այցելուները իր ազգակիցներն են ու հաճախ է տեղի ունենում նման ծեծկռտուքներ, որոնք ավարտվում են բաժին բերման ենթարկելով: Ոստիկանությունից NEWS.am–ի հետ զրույցում եւս հաստատեցին, որ միջադեպ է տեղի ունեցել, կատարվում է հետաքննություն: