SHAMSHYAN.com-ի տեղեկություններով' Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գոռ Թադևոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նշանակվել են ավտոտեխնիկական' մեքենայի տեխնիկական վիճակի, դատահետքաբանական, քիմիական համալիր փորձաքննություններ:
Նշված փորձաքննություններով պետք է պարզվի' Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ, 39-ամյա Արման Եդոյանի կողմից մահվան ելքով վրաերթ կատարելու ժամանակ արդյոք նրա կողմից կատարվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, ինչի հետևանքով տեղում մահացել էր 53-ամյա Խորեն Մկրտչյանը:
Կայքի տեղեկություններով' Երևան քաղաքի դատախազությունում կա անգամ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել մահվան ելքով վրաերթը, որով հերքվում են Արման Եդոյանի պնդումները, թե ինքը մեքենան վարել է 60կմ/ժ արագությամբ, մինչդեռ տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է ուժգին հարվածի հետևանքով վրաերթի ենթարկվածը մոտ 28 մետր շպրտվում:
Մինչդեռ օրեր առաջ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը զանգվածային լրատվամիջոցներին հայտնել էր, որ ինքը չի կարող չհավատալ Արման Եդոյանին, ով հայտնել է, որ ինքը «արագություն չի բացել»:
Շարունակությունն՝ այստեղ