Ամռանը մենք ուժեղացրինք թիմը, իսկ ի դեմ Տուխելի՝ ստացանք հիանալի մասնագետի: Այս մասին ասել է Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն՝ խոսելով թիմի գլխավոր մարզչի մասին:

«Ամռանը մենք ուժեղացրինք թիմը, իսկ ի դեմ Տուխելի՝ ստացանք հիանալի մասնագետի: Նա արդարացրեց մեր սպասումները, ներկա պահին դա մեզ համար մեծ ուրախության առիթ է»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Բունդեսլիգայի 6 տուրից հետո դորտմունդցիները 16 միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում են: