Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը որոշել է դիմել պլաստիկ վիրաբույժի՝ ավելի երիտասարդ երևալու համար: Հատկանշական է, որ նման քայլին նրան դրդել է ամուսինը՝ Բիլ Քլինթոնը:
Մանրամասն տեղեկություններ հաղորդել է գրող Էդվարդ Քլեյնը իր "Unlikeable: The Problem with Hillary" նոր գրքում, որը պատմում է Քլինթոնի նախընտրական շտաբի կուլիսների մասին: ԱՄՆ-ում այն վաճառքի կհանվի սեպտեմբերի 28-ին: Սակայն, ամերիկյան Radaronline.com պորտալին հաջողվել է ծանոթանալ այդ գրքին նախապես և պարզել, մասնավորապես, որ նախագահի պաշտոնի համար Հիլարին ամուսնու խորհրդով դեմքի պլաստիկ վիրահատություն է արել:
Գրքի հեղինակի խոսքով՝ 69-ամյա Բիլը բավականին կոպիտ ձևով հայտնել է իր 67-ամյա կնոջը, որ նա «չափազանց ծեր տեսք ունի և նախքան ընտրությունները շտապ պետք է ինչ-որ բան փոխել դեմքի հետ»:
Քլինթոնը դիմել է Նյու Յորքի լավագույն վիրաբույժին՝ մեծ ուշադրություն չգրավելու համար: Նախկին առաջին տիկնոջ վիրահատությունն անցկացվել է Քլինթոնների առանձնատանը: