Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Մարտակերտի շրջան եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացրել Մարտակերտ շրջկենտրոնում, որի ընթացքում քննարկել են շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 

 

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: