ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում վերջին տասը տարվա ընթացքում առաջին ելույթի նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միանշանակ պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը կուղարկի իր զորքերը արտերկիր՝ պատերազմի: Բացի այդ, նա խոսել է նաև ահաբեկչության դեմ պայքարում միջազգային էներգաբլոկի ստեղծման մասին: Այդ կոալիցիան կարող է շատ ավելի ընդլայնվել, քան, օրինակ, ՆԱՏՕ-ն:

 

 

Այդ բոլոր թեմաները Վլադիմիր Պուտինն արդեն շոշափել է CBS ամերիկյան հեռուստաալիքի հայտնի լրագրողին տված մեծ հարցազրույցում: Ի դեպ, Չարլի Ռոուզի հետ ՌԴ նախագահն արդեն ունեցել է քննարկումներ Սանկտ Պետերբուրգում կայացած տնտեսական ֆորումի շրջանակներում: Սակայն այդ նոր հարցազրույցն արդեն գերազանցել է Արևմուտքի վարկանիշների բոլոր ռեկորդները:

 

 

Սա այն դեպքն է, երբ այլ պետության ղեկավարի հետ հարցազրույցը դառնում է ամերիկյան հեռուստաընկերության առանցքային իրադարձությունը: Վլադիմիր Պուտինի հետ մեծ հարցազրույցը հեռարձակվել է միանգամից երկու հեռուստաալիքներով՝ CBS և PBS:

 

 

Կենտրոնական թեման, իհարկե, Սիրիան էր: ՌԴ նախագանը ասել է, որ Ռուսաստանը չի մասնակցելու այդ պետության տարածքում ռազմական գործողություններին: Սակայն օգնելու է այնտեղ օրինական իշխանություն պահպանելուն: