Թուրքիայի ներքին գործերի նախարար Սելամի Ալթընօքը ներկայացրել է վերջին ամիսներին երկրում ահաբեկչության դեմ պայքարի վիճակագրությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, նախարարը տեղեկացրել է, որ 2015 թվականի հուլիսի 22-ից մինչև հիմա երկրում գրանցվել է ահաբեկչության 2 հազար 483 դեպք:
Սելամի Ալթընօքի տվյալներով՝ զինված ուժերը, ժանդերմերիան և անվտանգության վարչությունը երկրի ներսում իրականացրել են 4 հազար 328 գործողություն, ինչի հետևանքով չեզոքացվել է շուրջ 2 հազար ահաբեկիչ: