Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին ուղեկցող ոստիկաններին փոխադրող ավտոբուսն ավտոճանապարհային պատահարի է ենթարկվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, ավտոբուսը փոխադրում էր ոստիկանների, որոնք պետք է ապահովեին Էրզրում նահանգում տեղի ունենալիք հանրահավաքում վարչապետի անվտանգությունը:
ՃՏՊ-ի հետևանքով տուժել է ոստիկանության 25 աշխատակից: