Այսօր ԱԺ-ում ելույթով հանդես եկավ նաև ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Վերջինիս կարծիքով մենք հայտնվել ենք փակուղու մեջ.

 

«Իշխանությունների սխալ ու հանցավոր քաղաքականությունը, ինչպես նաև վերարտադրման սահմանադրափոխության ծրագիրը, շատ թանկ է նստելու ժողովրդի ու տնտեսության վրա՝ ավելացնելով տնտեսական նորանոր ավերումներ ու արտագաղթի նոր ալիք: «Ոչ» ասելը վերածվում է «Ոչ»-ի ճամբարի պայքարի՝ ամբողջ այս ռեժիմի ու նրա ստեղծած մենաշնորհային համակարգի թալանի դեմ»,- ասաս Զուրաբյանը:

 

«Էհ, պարոն Զուրաբյան, վերջից պետք է սկսեիք. վերջին փամփուշտներն էլ են վերջանում»,- արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: