Հոկտեմբերի 9-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Երազ բնակելի թաղամասի բարձրահարկ շենքերից մեկի 9-րդ հարկի բնակարաններից մեկում:

 

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՃԿԱԿ օպերատիվ և ԱԻ արձագանքման խմբերը:

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ադոնցի փողոցի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.10-ին, մարվել' 22.22-ին:

 

Պատշգամբում այրվել է 3 խմ շինարարական աղբ և վնասվել են հյուրասենյակի պատուահանները: