Եգիպտոսի ազգային թանգարանում մեկնարկում է Հին Եգիպտոսի փարավոն Թութանհամոնի հուղարկավորման ոսկե դիմակի ռեստավրացիոն աշխատանքը: Աշխատանքները կատարելու է եգիպտացի և գերմանացի գիտնականների խումբը:

 

 

Դիմակը կհանեն ապակե ցուցափեղկի տակից և կտեղափոխեն հատուկ սարքավորված սենյակ:

 

 

Աշխարհի ամենանշանավոր պատմական արժեք ունեցող իրերից մեկի վերականգնումն անհրաժեշտ դարձավ, երբ 2014թ. դրա վրա հայտնաբերվեցին էպոքսիդե խեժի հետքեր, ինչով, ամենայն հավանականությամբ, սոսնձել էին պոկված հատվածը:

 

 

Թութանհամոնի (մ.թ.ա. 1332-1323թթ.) հուղարկավորման ոսկե դիմակը հայտնաբերվել էր 1922թ. բրիտանացի Հովարդ Քարթերի կողմից Արքաների հովտում գտնվող հինեգիպտական փարավոնի կուսական մնացած դամբարանի պեղման ժամանակ: Հայտնաբերված դիմակը համարվում է ժամանակակից եգիպտոսի խորհրդանիշներից մեկը, և աշխարհի անգին հուշարձաններից է: