«Էրեբունի-Երևան 2797» միջոցառումների ծրագրում ներառվել են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան այցելած պաշտոնական պատվիրակությունների անդամների հետ միասին մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում գտնվող այգում ներկա է գտնվել «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրերի բացօթյա ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը: