2012 թվականին Հայաստանում ծնվել են 19,618 աղջիկներ և 22,715 տղաներ: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ աղջիկների շրջանում ամենատարածված անուններն են՝ Նարե (945), Միլենա (868), Մարի (773), Մանե (751), Անի (610), Անահիտ (591), Էլեն (577), Մարիամ (441), Աննա (434), Մարիա (405):
Ծնողներն իրենց որդիներին առավել շատ գերադասել են կոչել Դավիթ (1,283), Նարեկ (1,129), Գոռ (813), Հայկ (671), Էրիկ (619), Ալեքս (613), Տիգրան (544), Արման (528), Սամվել (490), իսկ ամենատարածված անունների թոփ տասնյակը եզրափակում է Ալենը (448):