Ավտրալիայում գտել են վեց օր առաջ որսի ժամանակ մոլորված տղամարդուն: Ինչպես պատմել Է 60-ամյա նախկին հանքագործ Ռեջինալդ Ֆոգերտին, ինքը մոլորվել Էր մայրցամաքի Գոլդֆիլդ-Էսպերանս անապատային տարածաշրջանում: Որս անելու ընթացքում վայրի ուղտ տեսնելով՝ նա անջատվել Է իր խմբից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

 

Թոշակառուն ուղտին հետեւել Է քանի ժամ եւ ինչ-որ մի պահի հասկացել Է, որ չգիտի՝ որտեղ Է գտնվում: Երբ բացվել Է հաջորդ առավոտը, իսկ Ֆոգերտին չի վերադարձել, սկսվել Է որոնողա-փրկարարական գործողությունը:

 

 

Ֆոգերտիին վեց օր անց գտել են որսորդների ճամբարից 15 կիլոմետր հեռավորության վրա: Ինչպես փրկարարներին պատմել Է նախկին հանքագործը, իրեն ողջ մնալ Է հաջողվել՝ թաքնվելով մեծ ծառի ստվերում եւ սնվելով մրջյուններով: Դրա հետ մեկտեղ թոշակառուի մոտ վեց օր ջուր չի եղել: