Արձագանքելով նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, թե գործող նախագահը կարող է երկրորդ փուլ չանցնել, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է.

«Սերժ Սարգսյանն առաջին փուլում ազատ ու թափանցիկ ընտրությունների արդյունքում համոզիչ հաղթանակ է տանելու, ուստի եւ երկրորդ փուլ չի անցնի»։

Նշենք, որ ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն այսօր Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե հնարավոր է, որ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը չանցնի երկրորդ փուլ: